ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հարձակումների թիվն Իրաքում և Սիրիայում հասել են առավելագույն ցուցանիշի՝ սկսած 2014 թվականից, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ռազմական հետազոտությունների IHS Jane’s 360 կենտրոնին, որը գտնվում է ԱՄՆ-ում։
IHS Jane’s-ի տվյալներով՝ 2016 թվականի առաջին ամսյակում ԴԱԻՇ-ի գրոհայիններն իրականացրել են 891 ռազմական և 2.15 հազար ոչ ռազմական հարձակում, որոնք ունեցել են մահվան ելք։ Այդ ցուցանիշները 16․7 և 43․9%-ով գերազանցում են 2015 թվականի չորրորդ եռամսյակի թվերը։
Իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 2.15 հազար մարդ, ինչը 44%-ով ավելի է, քան նախորդ եռամսյակում։
Նշվում է, որ աճել է հարձակումների թիվը նաև Լիբիայում, որտեղ հարձակումների են ենթարկվել հիմնականում նավթային օբյեկտները։