Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Հարավային Կորեան պլանավորում են ապրանքաշրջանառության ծավալը մեծացնել 3 անգամ՝ մինչև 18 միլիարդ դոլար:
Այդ մասին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Ռուհանին հիշեցրել է, որ 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 6 միլիարդ դոլար, և կողմերն այժմ մտադիր են հասցնել տարեկան մինչև 18 միլիարդ դոլարի: Երկու երկրներն արդեն իսկ ստորագրել են 19 համաձայնագիր: Ակնկալվում է, որ Իրանն ու Հարավային Կորեան ընդհանուր առմամբ կստորագրեն 44 համաձայնագիր:
Հարավային Կորեայի նախագահն Իրան ժամանել է մայիսի 1-ին և Իրանում է գտնվելու մինչև մայիսի 3-ը: Դա Հարավային Կորեայի նախագահի առաջին այցն է Իրան՝ սկսած 1962 թվականին երկու երկրների միջև հարաբերությունների հաստատումից: