Ազգային ժողովի պատգամավոր, վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած Վահան Բաբայանը հնարավոր է առաջիկայում նոր կուսակցություն ստեղծի։
Բաբայանը, սակայն նշում է՝ երկրորդում ստեղծված իրավիճակը թույլ չի տա, որ նա հանդես գա ընդդիմության շարքերից։
Վերջին 15 տարիներին Վահան Բաբայանը հասցրել է անդամագրվել ու լքել մի քանի կուսակցություն՝ եղել է «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը, Հայաստանի երիտասարդական կուսակցության փոխնախագահն ու նախագահը, անդամագրվել է ՄԻԱԿ-ին, ապա՝ համալրել ԲՀԿ շարքերը։ Իրեն ուղղված քննադատությունները երիտասարդ պատգամավորը նորմալ է որակում։
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքական կողմնորոշումներին, ապա Բաբայանը ընդգծում է՝ կոնկրետ որևէ ուղղության կողմակից չէ, բայց Ռուսաստանի հետ գործակցությունը՝ չնայած վերջին իրադարձություններին, ճիշտ է համարում։