Հանրության առաջ Մրայա Քերիի վերջին ելքերից մեկը ուժեղ ազդեցություն է գործել նրա երկրպագուների վրա: Երգչուհին զգալիորեն նիհարել է: Նա հպարտորեն հայտնել է, որ միայն վերջին ժամանակներս ազատվել է ավելորդ 7 կիլոգրամից, հայտնում է 7days.ru-ն:
Մրայան պատմել է, որ այդ ձեռքբերմանը հասնել հեշտ չի եղել. նա գիրության հակում ունի: Եգչուհին նիհարել է ձկնային դիետայով: Օրական 3 անգամ ծովամթերք է օգտագործում: Իր դիետոլոգի հրահանգով նա սովորաբար նախաճաշին ուտում է սաղմոն, աղ արած ձուկ ճաշին և թյուննոս ընթրիքին: Օրական մեկ անգամ կարող է մրգեր ուտել:
Սակայն պարզվել է, որ երգչուհու արագ նիհարելը վախեցրել է նրա նշանածին՝ Ջեյմս Փաքերին: Սակայն երգչուհին, ըստ էության, հենց հանուն Ջեյմսի հետ հարսանիքի է որոշել նիհարել: