Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Էդվարդ Նալբանդյանին հեռու պահել Եվրամիության հետ հարաբերությունից

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ և քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությանը վերաբերող հարցեր:

Առաջին հայացքից հերթական պաշտոնական այդ հաղորդագրությունն իրականում շոշափում է Հայաստանի համար կարևոր մի խնդիր՝ հատկապես այժմ, երբ Հայաստանը հետևություններ և եզրակացություններ է անում քառօրյա պատերազմից, որի ընթացքում դրսևորված վտանգավոր իրողություններից մեկն այն էր, որ Հայաստանը փաստորեն մնացել էր առանց քաղաքական լուրջ դաշնակցի: Եվ այս հանգամանքը առավել էական է դառնում նաև այն ֆոնին, որ ապրիլյան պատերազմական գործողությունները փաստորեն զուգորդվեցին Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների հետ, որոնք նոր են մեկնարկել: Եվ պատերազմական այդ գործողություններից հետո ինչ-որ իմաստով Հայաստան-ԵՄ հարաբերությունները մնացել են ստվերում, մինչդեռ այժմ առավել քան կարևոր է հասկանալ, թե ինչ զարգացումներ կան այդ ուղղությամբ, քանի որ պատերազմն ակնհայտորեն ի ցույց դրեց Հայաստանի համար նվազագույն հրամայականներից մեկը՝ դիվերսիֆիկացնել և քաղաքական, և տնտեսական, և անվտանգության ուղղություններով արտաքին հարաբերություններն ու ձերբազատվել Ռուսաստանից միակողմանի կախվածությունից:

Ընդհանրապես այս տեսանկյունից առաջանում են մի շարք հարցեր՝ մասնավորապես, այն մասին, թե արդյոք պատահակա՞ն էր, որ քառօրյա այդ պատերազմը բռնկվեց Հայաստան-ԵՄ նոր բանակցությունների մեկնարկին, ըստ էության, գրեթե զուգահեռ, արդյոք այդ հանգամանքը դեր ունե՞ր Ադրբեջանի ագրեսիայի պլանավորման և մեկնարկի հարցում՝ առավել ևս, եթե նկատի առնենք այն, որ 2013 թվականին Հայաստանին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից կտրեցին հենց Ղարաբաղում պատերազմ ստանալու սպառնալիքներով և շանտաժով:

Ըստ այդմ, ներկայումս կարևոր հարց է նաև, թե ինչպե՞ս է անդրադառնալու քառօրյա պատերազմը Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների վրա, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ զարգացումները, ղարաբաղյան հարթության վրա նոր իրավիճակը Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի բովանդակության վրա:

Միաժամանակ, հետաքրքրական է արձանագրել նաև, որ հետպատերազմյան զարգացումներում տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը պաշտպանության նախարարությունում, որտեղ խոսք գնաց պաշտպանական բնագավառում Եվրամիություն-Հայաստան գործակցության հեռանկարների մասին: Եվ արդյոք այստեղ կարո՞ղ են ի հայտ գալ նոր բաղադրիչներ անվտանգության ուղղությամբ:

Ինքնին փաստը, որ Եվրամիության դեսպանը հանդիպում է պաշտպանության, ոչ թե արտաքին գործերի նախարարի հետ, արդեն իսկ խոսուն է: Մյուս կողմից՝ հենց այդ ֆոնին կարող է տագնապալի լինել, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունը սկսել է քննարկել նաև Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի հասարակության համար քառօրյա պատերազմը ըստ էության այն կետն էր, որից այն կողմ գործնականում քննարկումից դուրս է հարցը, որ այդ պաշտոնյան որևէ կապ չունի Հայաստանի շահերի և անվտանգության խնդիրների հետ և հանդիսանում է ընդամենը Հայաստանը ռուսական քաղաքականության ծիրում պահող չինովնիկ: Եվ երբ այդ չինովնիկը հետպատերազմյան այս իրողություններում սկսել է զբաղվել Եվրամիության հետ հարաբերություններով, ապա այդ հարաբերությունների ճակատագրի մասին պետք է, իհարկե, մտահոգվել, հատկապես արտաքին հարաբերությունների բազմակողմանի և համապարփակ դիվերսիֆիկացման և վերանայման հրամայականի ֆոնին, որն ի հայտ եկավ քառօրյա պատերազմի ընթացքում:

Այդ պաշտոնյան մի անգամ արդեն իսկ հիմնավորապես տապալել է Եվրամիության հետ հարաբերություն կառուցելու գործընթացը՝ նպաստելով Հայաստանին և՛ քաղաքական, և՛ անվտանգության, և՛ տնտեսության ասպարեզներում լուրջ հարված հասցնելու պլաններին, որոնցով ըստ էության եզրափակիչ փուլ մտավ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման պլանը, մեղմ ասած՝ Հայաստանի իբր թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում