Thursday, 18 04 2024
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը

«Աշխատուժի պակաս կա». Արմավիրի բոլոր գյուղապետերը մեկնել են սահման, մազպետը՝ ոչ

Մեզ տեղեկություն է հասել, որ Արմավիրի մարզի բոլոր գյուղապետերը մեկնել են սահման, ինչը որոշ դժվարություններ է ստեղծել մարզում գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված: Ինչպես հայտնի է՝ այժմ գյուղատնտեսական վարուցանքի ակտիվ սեզոնն է, իսկ գյուղացիների մեծ մասը վարկով են սկսում գյուղատնտեսական տարին:Այդ ընթացում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զբաղված է եղել ապրիլի սկզբին ՌԴ Վոլոգդայի նահանգից ժամանած պատվիրակությանն ընդունելով, որը գլխավորում է մարզի առևտրատնտեսական զարգացման վարչության պետ Դիմիտրի Անտոնովը:

Այս առթիվ մի քանի  հարց ուղղեցինք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:

Պարոն Ղահրամանյան, ճի՞շտ է, որ Մանվել Գրիգորյանը Արմավիրի գյուղապետերին հավաքել, տարել է սահման:

– Մանվել Գրիգորյանը չի տարել սահման, մեր գյուղապետերն իրենց ցանկությամբ գնացել են սահման:

Բոլո՞րն են գնացել:

– Մոտ 30-ից ավելի:

– Գյուղապետերի բացակայությունը գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խոչընդոտ չէ՞: Հայտնի է նաև, որ շատերը վարկերի տակ են:

– Բնական է, որ եթե մարդիկ վարկ են վերցրել, պետք է վարկերը մուծեն կամ հատուցեն: Վարկ վերցնելը լավ է, տալը՝ վա՞տ: համոզված եմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ եթե անհրաժեշտություն լինի, համապատասխան քննարկումներ կլինի համապատասխան վարկառուի և տվյալ բանկի միջև: Եթե իրենք ցանկություն են հայտնել գնալու, մենք պիտի արգելե՞նք իրենց: Մարդու կամավոր կամքն ա, ինչ կարող ենք անել:

Որքա՞ն ժամանակ է՝ գյուղապետերը դիրքերում են:

– Նայած, կա, որ 10 օր է՝ գնացել են, կար, որ 7 օր է:

Համոզվա՞ծ եք, որ մարզում գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան նրանց բացակայության պատճառով:

– Աշխատուժի պակաս կա, բայց էդպիսի խնդիր չենք տեսնում: Կարող է ընտանիքի անդամներն են անում, կամ հարազատներն են օգնում: Հո գյուղատնտեսական աշխատանքները չեն սպասում՝ մարդիկ գնան-գան: Մարդիկ բոլորն էլ էսօր աշխատում են օր ու գիշեր:

Փաստորեն գյուղապետերն էդտեղ էական անելիք չունեն, Ձեր խոսքերից էդպես կարելի է ենթադրել:

– Գյուղապետը եթե գնում է, իր տեղակալը տեղում է:

Պարոն Ղահրամանյան, իսկ կարելի՞ է իմանալ՝ Դուք ինչո՞ւ չեք մեկնել սահման:

– Ես ցանկություն հայտնել եմ արդեն մեկնելու:

Բայց Ձեզ չեն տանում, փաստորեն:

– Ոչ թե չեն տանում, եթե անհրաժեշտ լինի, կգնամ: Ես երեկ կգնայի, եթե թույլատրեին: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ է պատրաստ գնալու սահման:

Փաստորեն, կոնկրետ Ձեզ չեն թույլատրում:

– Դեռ դրա անհրաժեշտությունը չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում