ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի արտահայտած մտքերն արդեն հայտնվել են ադրբեջանական ԶԼՄ-ների տիրույթում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ կարիք չկա այդքան մեծ աղմուկ բարձրացնելու, քանի որ Հերմինե Նաղդալյանն իր խոսքերից հրաժարվել է՝ նշելով, որ թյուրիմացություն, թյուրընկալում է տեղի ունեցել:
«Բանակցային գործընթացի մասին պաշտոնական դիրքորոշման մասին արդեն իսկ հայտնի է. բացարձակապես նոր իրավիճակ է,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Գ. Մելիքյանը: Նրա դիտարկմամբ՝ առաջին խնդիրը, որ պետք է դրվի Ադրբեջանի առջև, դա ինքնորոշման իրավունքի հիման վրա ԼՂՀ անկախության ճանաչումն է:
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ տարածքային զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել. «Դա անընդունելի է մեզ համար. մեկ սանտիմետր հողի զիջումը հավասար է ամբողջի զիջման»:
Մանրամասները՝ տեսանյութում: