Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դեպի անապահով և անարդար Հայաստան

Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող հայաստանյան հասարակական քննարկումներում աստիճանաբար բարձրացող վրդովմունքի և տագնապի ալիքը բախվում է պատերազմի բացահայտածմերկացրած ներպետականներհասարակական  իրողություններին՝ բանակում տիրող և  արմատացած արատավոր երևույթներին ու բարքերին՝ կոռուպցիա, ոչ կանոնադրական հարաբերություններ, ֆինանսական մեքենայություններ ու մսխումներ և այլն:  «Բանակի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ» մոտեցումը Հայաստանի անկախության բոլոր տարիներին չփրկեց բանակն այդևայլ երևույթներից

Պատերազմն անողոք է. մարդկային կյանքեր խլելով՝ այն բացահայտումվերհանում է դաժան ճշմարտություններ, որոնց մասին խաղաղության ժամանակ չեն խոսում կամ չգիտեն: Պատերազմի պես անողոք են նաև նրա բերած ճշմարտությունները: Ապրիլյան քառօրյա պատերազմը վերհանեց ամոթալի իրողությունը, որն անկայուն խաղաղության այս օրերին դարձավ ներհայաստանյան վրդովմունքի թիրախը. հայոց բանակում առաջնագծում ծառայում են ունեզուրկ, անապահով ընտանիքների զավակները, որոնցից շուրջ հարյուրը զոհվել են այս մահաբեր պատերազմում:

«Դեպի ապահով Հայաստան»՝ Սերժ Սարգսյանի 2013 թ. նախընտրական կարգախոսը պատերազմը ծվենծվեն արեց՝ դրա փոխարեն բացահայտելով    բոլորովին այլ իրականություն՝ «Դեպի անապահով և անարդար Հայաստան»:  Դեպի ուր հրել է մեզ ու մեր երկիրը Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Այս տարվա ապրիլի 28-ի ՀՀԿ գործադիր մարմնի նիստում (ըստ նիստի մասնակից,  ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանի) Սերժ Սարգսյանը ՀՀԿ պատգամավորներից պահանջել է հակադարձել և հակահարված տակ նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին պատերազմի և բանակի սխալների ու բացթողումների համար: «Սա ձեր խրամատն է, ձեր դիրքերն են, ճակատային դիրքերը»՝  Սերժ Սարգսյանն այս կոչով կուսակիցներին ճանապարհել է ներհասարակական բանավեճի ռազմաճակատ: Այդ «խրամատից, դիրքերից» են տարիներ շարունակ վերահսկվող հայաստանյան հեռուստաընկերութունները լռել Հայաստանի պետական կառավարման հիմքերը սասանող սպառնալի իրողությունների ու փաստերի մասին: Այդ «խրամատում են» պետության կողոպտմամբ և հասարակության կեղեքմամբ հարստացել պետական բարձրաստիճան պաշտոնյաները և երբեմնի թաղային հեղինակությունները: Այդ «խրամատից, դիրքերից» են գրաքննվող և ինքնագրաքննվող ԶԼՄ-ները կերտել երևակայական, հորինված  Հայաստանի կերպարը, որը հեռավոր աղերս անգամ չունի իրական Հայաստանի հետ: Մինչդեռ պատերազմի բերած ճշմարտությունները միայն մահն արհամարհող կամավորականների, զինվորների, հրամանատարների անօրինակ սխրանքների, հերոսությունների մասին չեն: Պատերազմող Հայաստանում պետությունն ու հասարակությունը բախվել են անապահով, անարդար Հայաստանի դաժան իրականությանը:

Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղից բանակ զորակոչված շարքային 20-ամյա Միշա Աղաջանյանը զոհվել է պատերազմի երկրորդ օրը՝ ապրիլի 3-ին, Մարտակերտում, որտեղ 1994 թ. զոհվել էր նաև նրա հորեղբայրը, որի անունն է կրել Միշան: Միշա Աղաջանյանը ծնողների միակ զավակն էր: Նրա մարմինը մոխրացել է ադրբեջանցիների կողմից խոցված տանկի պայթյունից: «Թշվառ մարդիկ են», «շատ վատ պայմաններում են ապրում, ծայրահեղ ծանր, աղքատ», «խեղճուկրակ ընտանիք է, ծնողների հույսը միակ զավակն էր, որ բանակից կգար, կաշխատեր, կօգներ նրանց, բայց լույսը մարեց էդ ընտանիքի»,-«Առավոտ» օրաթերթին պատմել է Միշայի համագյուղացի Մացակ Սոողմոնյանը: Քառօրյա պատերազմում իր ջոկատով մարտնչած Սողոմոնյանը նկատել է. «Ոչ մի հարուստի տղայի չհանդիպեցի, մեջները պաշտոնավորի տղա չկար: Բոլորն էլ հասարակ ընտանիքի էրեխեք էին, բայց ինչ հայրենասեր ու արժանապատիվ տղերք են, ինչ խելացի, պատրաստված»  (http://www.aravot.am/2016/04/29/686383):

Ապրիլի 3-ին Մարտակերտում զոհված, ապա՝ ադրեբեջանցիների կողմից վայրենաբար գլխատված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի բազմանդամ ընտանիքն ապրում է կիսախարխուլ, խոնավ, հողե հատակով տանը:  20-ամյակը չբոլորած Քյարամ Սլոյանը  երեք հոգով մինչև վերջին փամփուշտը  մարտնչել են թվաքանակով տասնյակ անգամ գերազանցող ադրբեջանական զինվորների դեմ: Քյարամի հայրն այս օրերին մեկնում է առաջնագիծ՝ որդու վրեժը սրտում:

Քառօրյա պատերազմից երեք շաբաթ անց՝ ապրիլի 28-ին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ի պատասխան լրագրողների հարցադրման, թե ինչու՞ է առաջնագծում կռվող և զոհված զինծառայողների մեծ մասն անապահով ընտանիքներից, նշել է. «Ես չեմ կարծում, որ իրավիճակն այդպիսին է, բոլոր ընտանիքների զավակներն էլ այսօր իրենց պարտքը կատարում են հայրենիքի հանդեպ: Ես կարծում եմ, որ դա ներկայացնում է մեր ամբողջ հասարակության սպեկտրը։ Ընդհանրապես, դուք էլ գիտեք, որ մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս»։ Նախարարը չի կարողացել տալ որևէ պաշտոնյայի կամ մեծահարուստի անուն, որի որդին ծառայում է առաջնագծում. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ ձեզ կոնկրետ անուններ տամ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը չի կարող հիշել բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կամ մեծահարուստի անուն, ում որդին ծառայել կամ ծառայում է առաջնագծում, փոխարենը հայաստանյան ԶԼՄ-ները հիշատակում են պատերազմի չորս օրերի ընթացքում զոհված այն զինվորների անունները, որոնք ունեզուրկ  ընտանիքների զավակներ են:

Պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող 25-ամյա Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Նա զոհվել է՝ արկերի պայթուններից փորձելով դուրս բերել զոհված դասակի հրամանատար Հրաչ Գալստյանի դին: Արգիշտիի հայրը ևւս պայմանագրային զինծառայող է: Ընտանիքը բնակվում է գյուղի կիսաքանդ ճաշարանի շենքում:

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից ժամկետային զինծառայության մեկնած և առաջնածում զոհված 19-ամյա Դավիթ Հայրապետյանը բազմամարդ ունեզուրկ ընտանիքից էր:  «Սոցիալապես անապահով են, տանը կոսմետիկ հարդարանք չկա, ոնց որ քար ու բետոն: Դավիթի հայրն ու եղբայրը արտագնա աշխատանքի էին մեկնում, որ կարողանան ապրել»,- Medialab.am-ին պատմել է  գյուղապետը:

Ունեզուրկ ընտանիքից էին նաև պատերազմի մյուս զոհերը՝ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից 27-ամյա Վրեժ Սարգսյանը, նուն մարզի Արեգունի գուղից Հովհաննես Աբրահամյանը, Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղից շարքային Ռաֆիկ Հակոբյանը, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից ժամկետային զինծառայող Արման Անդրեասյանը, Արարատի մարզի Դարբնիկ գյուղից Ժորա Եսայանը և մյուս բոլորը: Ռազմաճակատի առաջնային գծում զոհված բոլոր զինծառայողները, գրեթե առանց բացառության, անապահով ընտանիքներից էին:

Այս անարդար ու խտրական իրականության մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բացատրությունն էլ ավելի է խտացնում անապահով և անարդար Հայաստանի մռայլ գույները. «Այստեղ նաև կան օբյեկտիվ հանգամանքներ, պետք է հաշվի առնել Հայաստանի սոցիալական վիճակը: Մեր հասարակությունը պետք է վերլուծի և հասկանա՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել և տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել: Կարծում եմ՝ այս իրականության մեջ միջին և բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են ուսումնական բարձրագույն հաստատություններ, և նրանց մեծ մասն էլ լրացնում է սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունը, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»:

Սա է այն իրավիճակը, որն արդարացնելու և պաշտպանելու համար Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին ի մարտ է ուղարկել: Ստացվում է այնպես, որ այդ մարտը շահելու համար նրանք պետք է պայքարեն ի պաշտպանություն անարդարության, անապահովության, կոռուպցիայի ու կաշառակերության: Խրամատավորվել-դիրքավորվել և պայքարել բանակում տիրող և հասարակությանը մտահոգող արատավոր  երևույթների ու բարքերի մասին ահազանգողների դեմ՝ կասկածելի զբաղմունք է, այն էլ՝ անկայուն խաղաղության այս օրերին, երբ խաղաղության յուրաքանչյուր օրը դառնում է խիստ կարևոր վերոնշյալ երևույթները վերացնելու համար:

Վերջին պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի մյուս անդամներից շատերն են մարտչել 90-ական թթ. ղարաբաղյան պատերազմում և կամ այժմ առաջնագծում հայկական դիրքերն են պահպանում: Մի՞թե անապահով հայրենիքը միայն նրանցն է՝ ունեզուրկ ՀՀ քաղաքացիներինը, իսկ ապահով Հայաստանը՝ սպառողի հոգեբանությամբ և կյանքով ապրող մեծահարուստների ու պաշտոնյաների զավակների՞նը: Պատերազմն ունեզուրկների՞ համար է, խաղաղությունը՝ հարստահարողների՞:

Պատերազմի ճշմարտությունն անողոք է. այսօրինակ իրավիճակը ամոթալի հետևանքն է մասնավորապես՝ բանակում տիրող կոռուպցիայի, հովանավորչության, ընդհանրապես՝ Հայաստանում տիրող  ծայրահեղ սոցիալական բևեռացման, հասարակական անապահովության, սոցիալական խտրականության, խորացող անարդարության:         Իսկ պատերազմն ավելի է ընդգծում այդ անարդարությունները: Անապահով և անարդար երկրում պատերազմի ժամանակ կարող ես դիմակայել քեզնից մի քանի անգամ  մեծաթիվ և սպառազինված հակառակորդի բանակին, սակայն խաղաղության ժամանակ պարտվել անապահովությանը, անարդարությանն ու անօրինականությանը:

«Վստահեցնում եմ՝ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով: ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով»,-հայտարարում էր 2013 թ. ՀՀ նախագահի ընտրապայքարում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Քառօրյա պատերազմը վերջնականպես մոխրացրեց այս «վստահությունը»:

Պատերազմից հետո իրականությունը մեզ վերադարձրեց այնտեղ, որտեղ էինք պատերազմից առաջ՝ դեպի անապահով և անարդար Հայաստան:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում