Իտալական «Միլան»-ը համաձայնության է եկել «Սելտա»-ի հետ հարձակվող Նոլիտոյի տրանսֆերը ձեռք բերելու հարցում՝ հայտնում է Mundodeportivo-ն:
Նշվում է, որ իտալական թիմը ֆուտբոլիստին առաջարկել է քառամյա պայմանագիր: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ 29-ամյա հարձակվողը «Միլան»-ի կազմը կհամալրի ամռանը: