Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ում համապատասխան վերաբերմունքի չարժանացրին թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին:
«Կասիլյասին «Ռեալ»-ում ճիշտ չհասկացան: Սա վերաբերում է հատկապես Մոուրինյոյին համակրողներին: Նրանք ճիշտ չհասկացան այն զանգը, որ կատարել էր Կասիլյասն ինձ ու Պույոլին»,- ասել է Չավին:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ լինելու ժամանակ պորտուգալացու հարաբերությունները լարված էին Կասիլյասի հետ: Յուրաքանչյուր հանդիպում վերածվում էր սառը պատերազմի: Կասիլյասի՝ Չավիին ու Պույոլին կատարած զանգը դարձավ այդ կոնֆլիկտի գագաթնակետը: