Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR-ի ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիևը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումն ընթանում է գրաֆիկի համաձայն՝ չնայած համաշխարհային շուկայում նավթի ցածր գներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում են մոտ ժամանակներս 2.13 միլիարդ դոլարի վարկ հատկացնել թուրքական BOTAŞ պետական նավթային ընկերությանը, որը տիրում է TANAP-ի բաժնետոմսերի 30 տոկոսին:
BOTAŞ-ն այդ միջոցներն ուղղելու է TANAP-ի 780 կիլոմետրանոց հատվածի կառուցմանը: