Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներն ստանում են երախտագիտական նվիրատվություն

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին:

Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն զոհաբերության համար, որին գնացել է այդ ընտանիքի զինվորը:

Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն այցելել են Արմենակ Ուրֆանյանի, Գեղամ Մկրտչյանի, Աղասի Ասատրյանի, Հրաչ Մուրադյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի, Սարգիս Խալաֆյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մասիս Թովմասյանի, Սասուն Մկրտչյանի, Նորայր Հաջիյանի ընտանիքներին:

Սփետան Սարգսյանը տեղեկացրեց, որ դիրքապահների համար էլ 100 քնապարկ են արդեն ուղարկել Արցախ: «Քաշաթաղի շրջվարչակազմի միջնորդությամբ ապրիլի 21-ին Բերձոր հասցվեց 100 հատ քնապարկ, որը տարվել է առաջնագիծ: Սա դեռ սկիզբն է, կա ծրագիր ավելի մեծ քանակությամբ նման անհրաժեշտ պարագաներ հատկացնելու բանակին»,-ասաց Ստեփան Սարգսյանը:

«Հայրենասեր»-ը շարունակում է դպրոցաշինական ծրագիրը, դեռ քառօրյա պատերազմից առաջ Քաշաթաղի հյուսիսում վերաբնակեցված Հերիկ գյուղում նոր դպրոցի կառուցման ծրագիրն է մեկնարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում