Չնայած Լոնդոնի «Արսենալ»-ի որոշ երկրպագուների ցանկությանը՝ Արսեն Վենգերը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը նաև հաջորդ մրցաշրջանում:
«The Telegraph»-ի տեղեկություններով՝ 66-ամյա ֆրանսիացի մասնագետը, սակայն, 2017 թվականի ամռանը ցանկանում է լքել «զինագործներ»-ին:
Աղբյուրը նշում է նաև, որ հեռանալու ցանկությունը չի խանգարի Վենգերին գալիք մրցաշրջանում ամբողջությամբ վերահսկության տակ պահել թե՛ թիմի տրանսֆերները, թե՛ երիտասարդ ֆուտբոլիստներին: