Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թալիշում ընկերոջ կյանքը փրկած 20-ամյա Սարգիսը մահացել է

Երեկ գրել էինք 20-ամյա Սարգիս Գասպարյանի հերոսական քայլի մասին: Քիչ առաջ նրա քույրը  Իրավաբան.net-ին հայտնել է, որ եղբայրը մահացել է:

Նա կայքին է փոխանցել իր բաց նամակը՝  պաշտպանության նախարարին.

«Մեծարգո նախարար, Ձեզ է դիմում Թալիշում ծանր վիրավորում ստացած, 20-ամյա վաղամեռիկ Սարգիս Արթուրի Գասպարյանի քույրը՝ Ինգա Շիբիլիա Գասպարյանը: Չգիտեմ սա դիմում է, թե խնդրանք, կամ միգուցե ուղղակի զրույց իմ անմեղ, քաջ ու առյուծասիրտ, իմ ընկերասեր, ընկերոջ համար կյանքը տված եղբորս մասին: Կարծում եմ անիմաստ է նշել, թե ինչ ցավ, տառապանք ու վիշտ պատճառեց իմ ընտանիքին, գերդաստանին, բոլոր նրանց, ովքեր իրեն ճանաչում էին, և ինչու չէ, նաև Ձեզ ու ողջ հայ ազգին , մեծասիրտ եղբորս մահը: Մեծ դժվարությամբ եմ գրում այս նամակը, քանզի ամեն մի տառ գրելիս արցյունքները գլորվում են աչքերիցս: Բայց պե՛տք է գրեմ: Պետք է իմանաք նրա հերոսության մասին: Սարգիսը ավարտել էր ժամկետային ծառայությունը սույն թվականի փետրոարի 5-ին, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին վերադարձել էր դիրքեր՝ թշնամուց պաշտպանելու իր հայրենի հողը և արդեն 20 օր գտնվում էր դիրքերում։

Ցավոք, ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երեկոյան ժամին թշնամին նորից կրակ սկսեց:

Եղբայրս՝ տեսնելով թե ինչպես իրենից ոչ հեռու ընկերը՝ Վազգեն Հենրիկի Հարությունյանը ընկավ՝ առանց վարանելու նետվեց ընկերոջն օգնության: Ցավոք, Վազգենը մահացու վիրավորում էր ստացել, և փրկելն արդեն անհնար էր: Հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորեց նրան՝ սկզբից վիրավորվեց ոտքի մասում, այնուհետև ՝ որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի, սրտից վնասվել էին:

Ինչպես պատմում է նրան փրկած Սասունը, Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել, նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենու՞մ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում» : Բայց Սասունը հասկանում էր ինչու է Սարգիսը փորի մասում տաքություն զգում:

Սարգիս Գասպարյանը վիրավորվեց երեկոյան 10:20-ի սահմաններում, իսկ հիվանդանոց հասավ 00:40-ին, որտեղ էլ  բժիշկները շտապ վիրահատեցին:

Մարտակերտում նրան վիրահատելուց հետո միայն, երբ վիճակը մի փոքր կայունացավ, նրան տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց։ Սարգիսի վիճակը շարունակում էր մնալ ծանր, բայց համարյա 36 ժամ դիմացավ վերակենդանացման բաժնում, ինչից հետո վիճակը կտրուկ վատացավ: Բժիշկներն էլ չհասկացան ինչումն է խնդիրը, բայց շուտափույթ կերպով տարան վիրահատելու: Ցավոք, այս ամենը ապարդյուն էր: Սարգիս Գասպարյանը մահացավ մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը:

Մեծարգո նախարար, միակ խնդրանքս այն է, որ ներկա լինեք հողին հանձնելու արարողությանը, ու հերոսի շքանշան պարգևվեք, որովհետև նա է մեր իրական հերոսը:

Ու  ծնողներիս օգնեք աշխատանքի որոնման գործընթացում, քանզի հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընհամենը 24.000 դրամ, որով պետք է և՛ ընտանիք պահի, և՛ վարկը փակի:

Հուսով եմ խոսքս Ձեզ կհասնի, և Դուք անտարբեր չեք անցնի մեր հերոսի կողքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում