Ճապոնացի գրասենյակային աշխատողներին և պետական ծառայողներին երկուշաբթի օրվանից թույլատրվել է աշխատանքի ներկայանալ առանց փողկապի և պիջակի՝ կապված cool biz բնապահպանական արշավի մեկնարկի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
cool biz հագուստի թեթևացված ձևի ներդրման համազգային արշավը երկրում անցկացվում է 2005 թվականից: Դրա նպատակն է ջերմոցային էֆեկտի դեմ պայքար՝ ի հաշիվ օդորակիչների ծանրաբեռնվածության նվազման, որոնք դրվում են 28 աստիճանի աշխատանքի ռեժիմում: Ուստի աշխատողներին թույլ է տրվել ավելի թեթև հագուստով գնալ աշխատանքի:
Հունիսի 1-ից սեպտեմբերի 31-ը 2011 թվականից հետո սկսել է կոչվել սուպեր-cool biz, այն նախատեսում է ոչ միայն փողկապից ու պիջակից հրաժարում, այլև բոկոտիկների, ամենատարբեր գույների և երանգների «պոլո» շապիկների կրում: