Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ցանկանում է ավարտել մարզական կարիերան Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտից հետո:
«Այնքան եմ հոգնել բռնցքամարտից… Պայքարելու ոչ մի ցանկություն չկա: Կլիչկոյի հետ կմենամարտեմ ու վերջ. ինձ այլևս չեք տեսնի ռինգում: Դրանից հետո ես կնստեմ տանն ու որովայնս կմեծացնեմ»,- «fightnews.com»-ը փոխանցում է Ֆյուրիի խոսքը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոյի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտը տեղի է ունենալու հուլիսի 9-ին: