Կրթությունը լուրջ դերակատարություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում. կրթության միջոցով կարելի է հեշտացնել կոռուպցիայի դեմ պայքարը. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ երբ չենք կրթում, չենք դաստիարակաում մարդուն, ապա ավարտելուց հետո, տարբեր տույժ-տուգանքներ կրառելով, մենք հակառակը՝ կոռուպցիոն ռիսկերը միշտ գրգռում ենք:
Նրա դիտարկմամբ՝ հնարավոր է, որ գործատուն մտադրություն չի ունենում կոռուպցիայի, բայց ստեղծվում են հանգամանքներ:
«2009թ. հունվարի 1-ից, Հայաստանը հնարավորություն ստացավ օգտվել «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին տեղական ծագման շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։ Դրա դիմաց պայման է դրված, որ 27 կոնվենցիաներ կատարվեն Հայաստանի կողմից»,- նշեց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ առանց կրթության չի լինի կոնվենցիայի պահանջները կատարել:
Մանրամասները՝ տեսանյութում: