Քառօրյա պատերազմի ընթացքում միջազգային կազմակերպությունների և մեզ դաշնակից համարվող երկրների պաշտոնական արձագանքին անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան նախկին պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց դեսպանատների, դեսպանների աշխատանքը. «Բայց ինչ տեղի ունեցավ քառօրյա պատերազմի ընթացքում՝ և՛ ԵՏՄ անդամ երկրները և՛ մի շարք այլ երկրներ իրենց շահերից ելնելով՝ չարձագանքեցին, ուղիղ չդատապարտեցին Ադրբեջանին ագրեսիա իրականացնելու համար:
Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մենք պետք է հույսը դնենք մեզ վրա և ակնկալիքներ չունենանք գործընկերներից:
Նրա խոսքով՝ պաշտոնանկություններ պետք է լինեն նաև դիվանագիտական ոլորտում.«Մենք պետք է դիվանագիտական քայլ անեինք, պետք է դեսպաններին հետ կանչեինք՝ կոնսուլտացիաների, ցույց տալով, որ այդ երկրների դիրքորոշումից դժգոհ ենք, բայց մենք չարեցինք դա: Մենք պետք է ստիպենք հարգել և հաշվի նստել մեզ հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: