Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Լացիո»-ն 2:0 հաշվով պարտության մատնեց Միլանի «Ինտեր»-ին:
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ «ներաձուրիներ»-ը զիջում են 3-րդ տեղով ընթացող «Ռոմա»-ին 7 միավոր, իսկ սա նշանակում է, որ «Ինտեր»-ը կորցրեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու անգամ տեսական հնարավորությունը:
Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանն իտալական թիմերից կմասնակցեն «Յուվենթուս»-ը, «Նապոլի»-ն ու «Ռոմա»-ն: