Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական նավթի արտահանումը հասել է օրական 2.3 միլիոն բարելի: Այս մասին Թեհրանի մոտ գտնվող արդյունաբերական ձեռնարկություն կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Իրանը նավթի ու գազային կոնդենսատի արտահանումը մեծացրել է օրական մինչև 2.3 միլիոն բարել, ինչը կրկնակի ավելի է՝ միջուկային գործարքից առաջ ստեղծված վիճակի համեմատ»,- ասել է Իրանի նախագահը:
Հաղորդվում է, որ միջուկային գործարքից առաջ Իրանից նավթի արտահանումը կազմել է ավելի քան 1 միլիոն բարել: