Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյոնսե և Ջեյ Զի աստղային ամուսիները դադարել են հանրության մեջ երևալ ամուսնական մատանիներով, իսկ երեկ պապարացիները կրկին լուսանկարել են նրանց ձեռքերը: Անզեն աչքով անգամ երևում է, որ հարսանիքի ամսաթվի դաջվածքները, որ զույգն արել էր, նկատելիորեն բաց գույն են ստացել: Բեյոնսեն և Ջեյ Զին վերացնում են իրենց հարսանեկան դաջվածքները՝ հայտնում է starslife.ru-ն:
Եթե ռեփերի ձեռքին պատկերը պարզապես ավելի բաց գույն է ստացել, ապա երգչուհու ձեռքի դաջվածքն ավելի շատ վերքի է նման: Սա կարող է հաստատել զույգի հարաբերություններում ճգնաժամի մասին վերջերս շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք՝ 2008թ. ամուսնացած արտիստներն իրենց մատնեմատին դաջել են IV: Այդ թիվն իսկապես մոգական է զույգի համար: Բեյոնսեն ծնվել է սեպտեմբերի 4-ին, Ջեյ Զին՝ հոկտեմբերի 4-ին, նրանք ամուսնացել են ապրիլի 4-ին: