Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրում «Վիլյառեալ»-ը հյուրընկալվելիս 0:2 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին:
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ «Վիլյառեալ»-ն ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում: 5-րդ հորիզոնականում ընթացող Բիլբաոյի «Աթլետիկ»-ից թիմն առաջ է 6 միավորով, սակայն անգամ միավորներով հավասարվելու դեպքում բասկերը հավելյալ ցուցանիշներով կզիջեն «Վիլյառեալ»-ին:
Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում Իսպանիայի Պրիմերայից հանդես կգան «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը, «Ատլետիկո»-ն ու «Վիլյառեալ»-ը: