Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ահա Հայաստանի և Արցախի ամենաթանկ երաշխիքը

Արցախի հարցում կարգավորման բանակցային գործընթացի մասնակցելու համար միջազգային հանրությանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանի ներկայացրած երեք պայմանների շարքում կա մեկը, որը վերաբերում է Արցախի դեմ Ադրբեջանի չհարձակման երաշխիքին: Այդ պայմանները ՀՀԿ գործկոմի նիստից հետո անցյալ շաբաթ Աշարադրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ բնականաբար, հղում անելով Սերժ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքին:

Հայաստանը պահանջում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի տեղակայում, հասցեական հայտարարություններ հրադադարի խախտման դեպքերի առնչությամբ և երաշխիքներ, որ Բաքուն չի հարձակվի Արցախի վրա: Այն, որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմները վաղուց են հրատապ անհրաժեշտություն՝ կասկածից վեր է: Այն, որ միջնորդները վաղուց պետք է ձեռնամուխ լինեին հասցեական հայտարարությունների՝ ևս չի թողնում կասկածի տեղիք: Մեծ հաշվով, կասկածի տեղիք չի տալիս նաև այն, որ պետք է լինեն Արցախն ագրեսիայից պաշտպանող միջազգային երաշխիքներ: Սակայն այստեղ հարցը բավական նուրբ է և շատ կարևոր:

Ի՞նչ ասել է միջազգային երաշխիք: Օրինակ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջությունը կարծես թե ուներ միջազգային երաշխիք, չորս ազդեցիկ պետություններ ստանձնել էին այդ երաշխիքը, թուղթ ստորագրել, դրա դիմաց Ուկրաինան տարիներ առաջ հրաժարվեց իր միջուկային զինանոցից: Եվ ահա եկավ 2014 թվականը, և այդ երաշխիքից մնաց միայն թուղթը, իսկ ռուսական զորքը հայտնվեց Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում: Ահա միջազգային երաշխիքի բավական խոսուն օրինակ: Կարո՞ղ է որևէ մեկը վիճարկել, որ Ուկրաինայի միջուկային կարգավիճակը կլիներ լավագույն երաշխիքը այդ պետության տարածքային ամբողջության համար: Հաստատ ավելի կայուն և ամուր երաշխիք կլիներ, քան թուղթը, որ ստորագրվել էր:

Միջազգային երաշխիք ասվածի հարաբերականությունն ապացուցող, վկայող տասնյակ այլ օրինակներ կարող են լինել, որոնք պետք է բերեն պարզ մի հետևության՝ միջազգային երաշխիքը դե ֆակտո ձևավորվում է դրա «շահառու» կողմերի անհատական կարողությունների, անհատական երաշխիքների հաշվին, և դրա հաշվին են պահվում թղթերը, հակառակ դեպքում դրանք պատռելը լինում է մեկ բլից-կրիգի հարց:

Ուրեմն՝ Հայաստանը Արցախի համար չպետք է ակնկալի երաշխիք: Հայաստանը և Արցախը իրենք պետք է կազմեն իրենց երաշխիքները, և դա առավել ևս ցույց տվեց քառօրյա պատերազմը: Միայն այն բանից հետո, երբ Հայաստանն ու Արցախը կկազմեն իրենց կայուն, ամուր, արդիականացող երաշխիքային համակարգը, միջազգային երաշխիքները կսկսեն արդյունավետ աշխատել, և նույնիսկ իրենք կսկսեն իրենց օգնությունն առաջարկել հայկական կողմին:
Բանն այն է, որ այդ երաշխիքային համակարգը ենթադրում է արդյունավետ պետական կառավարում, սահմանադրական կարգ, իրավական հասարակական համակեցություն, հաշվետու կառավարություն, անկախ դատական համակարգ, ազատ տնտեսություն, ազատ մրցակցություն, ներդրումների, սեփականության պաշտպանություն, ազատ և օրինական ընտրություն, կոռուպցիայի դեմ իրական և անխնա պայքար: Որպես այդ ամենի արդյունք, պետությունը ձևավորում է կայուն զարգացման տնտեսական միջավայր, պետականության հանրային գրավչություն, ինչն արտագաղթի փոխարեն բերում է ներգաղթի, նույնիսկ օտարերկրացիները կարող են ցանկություն հայտնել բնակություն հաստատել Հայաստանում:

Տնտեսական այդ էֆեկտը և քաղաքական կամքը ձևավորում են տնտեսա-քաղաքական մի պլաստ, որը կբերի գիտա-կրթական զարգացման, դա էլ իր հերթին նոր որակի կբարձրացնի պետության պաշտպանունակությունը: Արդիականացնել հասարակական հարաբերությունների համակարգը, արդիականացնել պետական կառավարումը, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, հասնել օրինականության և արդարության, ձևավորել ընտրական մեխանիզմով կազմվող իշխանություն, որը հաշվետու է հանրությանը և առաջնորդվում է ինքնիշխանությամբ:

Ահա այն ուղենիշները, որոնք պետք է նպաստեն Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխիքային, այսպես ասած, անհատական համակարգի ձևավորմանը: Իսկ դա չի կարող աննկատ մնալ աշխարհում և արագորեն չգտնել դաշնակիցներ՝ իրական դաշնակիցներ, ոչ միայն կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահի, այլ նաև երկարաժամկետ քաղաքակրթական, ռազմավարական նախագծերի հիմքով:

Հենց այդպես՝ ներքին, այսպես ասած սուբյեկտային երաշխիքների հստակ և կայուն համակարգի ձևավորման շնորիվ է, որ Հայաստանը պետք է հասնի անվտանգության միջազգային երաշխիքների ձևավորման: Դրանք կոչով կամ պայմաններով չեն, դրանք կոնկրետ, իրական գործով և սեփական օրինակով են, վստահելիության միջավայրով, կանխատեսելիությամբ, հուսալիությամբ: Դա է միջազգային անվտանգության համակարգի կանոնը, այդ համակարգը կառուցված է ոչ բարեգործական, այլ բավական խիստ, նույնիսկ դաժան, բայց արդարացի կանոնների վրա, և դրանից օգտվելու համար պետք է բերել դրան սեփական նպաստը և սեփական կենսագործունեության օրինակով հավաստել, որ նպատակը ոչ թե մակաբուծությունն է, այլ իրական փոխգործակցությունը: Եվ սեփական օրինակը լայն մասշտաբով պետք է սկսել հենց այսօր, հենց հիմա:

Պետության, հասարակության, բանակի հաշվին անձնական, ընտանեկան կամ կլանային բարեկեցություն չկառուցելն է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխիքը, պետական բյուջեն սեփական «ատկատի» չվերածելն է անվտանգության երաշխիքը: Լայնամասշտաբ արդիականացումն է հակառակորդի լայնամասշտաբ հարձակման ռիսկերը կասեցնելու ամենակենսունակ և հեռանկարային երաշխիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում