«Հայերն ուղղակի ժամանակավորապես տեղափոխվում են, գնում, բայց չեն հեռանում Հայաստանից, հետո նորից վերադառնում են: Ես 35 տարի ԱՄՆ-ում կարծես կայարանում եմ ապրել, իսկ հիմա մոտ 20 տար է, հիմնականում Հայաստանում եմ լինում»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Ժան Պիեռ Նշանյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հայը խաղաղ պայմաններում որոշում է լքել երկիրը, իսկ երբ հայրենիքի սահմանը լարված է, վերադառնում են, դերասանն արձագանքեց. «Մենք պատասխանատու ազգ ենք, դժբախտության ժամին միավորվում ենք: Հրաշալի սերունդ ունենք, որից սովորելու բան ունենք:
Ես խոնարհվում եմ այն երեխեքի առաջ, ովքեր զոհվեցին, անմահ մնացին: Շատ ավելի դժվար է ապրելը, քան մեռնելը. Իսկ մեր տղաները դժվարությամբ ապրելով՝ «հեշտ» զոհվեցին», նրանք գիտեին՝ ինչու են զոհվում:
Մանրամասները՝ տեսանյութում: