«Քանի դեռ Հայաստանում շարունակում է գործել քրեաօլիգարխիկ ռեժիմը, Հայաստանը չի ստանա միջազգային հանրության աջակցությունը՝ կապված ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հետ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի յուրաքանչյուր գործողություն դիտարկվում է որպես Ռուսաստանի գործողություն:
Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցին՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Քառօրյա պատերազմից հետո պատռվեցին որոշ քաղաքական ուժերի դիմակներ, բայց քանի որ լրջագույն խնդիր կա՝ ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն ունենք, ապա ավելի շատ պետք է համագործակցության եզրեր փնտրել, քան հակադրվել»:
Ա. Ղուկասյանի կարծիքով՝ ցանկացած ընտրություն, որտեղ մասնակցում է ՀՀԿ-ն, չի կարող լինել ազատ և արդար: Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է ժողովուրդն ընտրի լեգիտիմ իշխանություն, անհրաժեշտ է ստեղծել անցումային կառավարություն՝ մինչև արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: