Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:
Դա կապված է էնդորֆինի՝ ուրախության և հաճույքի հորմոնի արտադրման հետ, որը խլացնում է ցավը և նպաստում լավ ինքնազգացողությանը: Որքան մեծ է էնդորֆինի ակտիվությունը ուղեղում, այնքան բարձր է զգայունության շեմը: Էնդորֆինը ազդեցության ուժով կարող է այնպիսի ցավազրկող լինել, ինչպիսին մորֆին է՝ ասվում է հետազոտության մեջ:
Գիտնականներ Կատերինա Ջոնսոնը և Ռոբին Դանբարը եզրակացրել են, որ էնդորֆինը ոչ միայն օգնում է մարդկանց՝ բարելավելու ֆիզիկական զգացողությունը, այլև ազդում է շփումից ստացած հաճույքի մակարդակի վրա: