Եթե ունես հարձակողական ստրատեգիա, դա ամենալավ պաշտպանողական ստրատեգիան է. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա դիտարկմամբ՝ արցախյան կռիվն ապացուցեց, որ այս կոնֆլիկտը կլուծվի ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով:
«Չորս օրվա մեջ փայլուն պաշտպանություն կազմակերպվեց, նույնիսկ սկզբի անհաջողության պարագայով հանդերձ, ու դրանից հետո չեղավ հարձակողականը. չդրվեց այդ հարցը: Պատերազմը պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք: Ավելին՝ պետք է ռազմական գործողությունները ոչ միայն Ադրբեջանի տարածք տեղափոխել, այլ ուղիղ հարվածով Իրանի սահմաններով պետք է դուրս գալ, թալիշների հետ մենք պետք է սահման ունենանք»,- նշեց Լ. Շիրինյանը:
Նրա կարծիքով՝ այդ պարագայում Արցախի բանակը կդառնա ազատարար բանակ բնիկ ժողովուրդների համար, որոնք ստրկացված են թյուրքական ցեղի կողմից:
«Սա համաշխարհային պատմական առաքելություն է: Ադրբեջանը, որպես թյուրքական պետություն, պետք է փլուզվի, փլուզողները, հարվածային ուժը մենք ենք, և տեղաբնիկ ժողովուրդները,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ սրա մեջ պատմական արդարություն կա»:
Մանրամասները՝ տեսանյութում: