Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի բացառել, որ թիմի կազմը կհամալրի «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին:
2011/12թթ մրցաշրջանում Էնրիկեն աշխատել է Տոտտիի հետ որպես հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ:
«Եթե հնարավորություն լինի նրան ձեռք բերել լավ գնով, ապա ինչու՞ ոչ: Եթե հարցին նայենք «Ռոմա»-ի երկրպագուների տեսանկյունից, ապա, իհարկե, լավ կլիներ, որ նա կարիերան ավարտի Հռոմում:
Անսովոր կլինի նրան տեսնել այլ ակումբի մարզաշապիկով, սակայն վերջին խոսքը պետք է ասի Տոտտին»,- հայտարարել է Էնրիկեն: