Ապրիլի 30-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել Թղթակիցների ասոցիացիայի 102-րդ ամենամյա ընթրիքը: Ամեն անգամ միջոցառման կարմիր գորգով անցնում են ոչ միայն ամերիկյան առաջատար լրագրողները, այլև շատ հայտնի դեմքեր:
Այս անգամ հյուրերի թվում էին Էմմա Ուոթսոնը, Ուիլ Սմիթը՝ կնոջ՝ Ջադ Փինքեթի հետ, Ադրիանա Լիման, Քենդալ Ջենները և ուրիշներ՝ գրում է spletnik.ru-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթրիքի ժամանակ կատակել է տարբեր թեմաներով: