Գերմանիա շաբաթական ժամանում են միջինը 750 փախստականներ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild am Sonntag-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ի տրամադրության տակ հայտնված տվյալներին:
Պարբերականի տեղեկացմամբ՝ ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիա են ժամանել 743 փախստականներ: Ընդ որում, վիճակագրությունը առաջին անգամ պարզել է, որ փախստականների մեծ մասը սիրիացիներ չեն: Արաբական այս հանրապետությունից գրանցվել են 114 քաղաքացիներ, Աֆղանստանից՝ 168:
Նշվում է, որ հունա-մակեդոնական սահմանը փակելուց ի վեր ԵՄ-ում փախստականների հոսքը գնալով կրճատվում է:
Ընդհանուր առմամբ տարեսկզբից երկրի դաշնային ոստիկանությունը գրանցել է 110 հազար փախստականների: Համեմատության համար նշվում է, որ 2015թ. ողջ ընթացքում փախստականների թիվը գերազանցել է 1 միլիոնը: