Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 3, վիրավորվել 14 զինծառայող: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
«Մարդին գավառիՆուսայդին քաղաքում անջատողական ահաբեկչական կազմակերպության (PKK) անդամների դեմ հարձակման ժամանակ մայիսի 1-ին զոհվել են մեր երեք մարտական ընկերները: 14 զինծառայողներ վիրավորվել են և անհապաղ տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայում 2015թ. հուլիսից PKK-ի դեմ զինված հակամարտության վերսկսումից հետո զոհվել են 400 թուրք զինվորականներ և ոստիկաններ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ ընթացքում ոչնչացվել են ավելի քան 5 հազար քուրդ ապստամբներ: