Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լեսթեր»-ն արտագնա խաղ է անցկացնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Ակումբը 35-րդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու մոտակա հետապնդող «Տոտենհեմ»-ին գերազանցում 7 միավորով:
Անգլիայի չեմպիոն դառնալու դեպքում «Լեսթեր»-ն 93 մլն ֆունտ կվաստակի: Անկախ զբաղեցրած տեղից Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները 54-ական մլն ֆունտ կստանան: Այն սկսում է աճել թիմերի զբաղեցրած հորիզոնականներին համապատասխանաբար: Չեմպիոնը ստանում է 25 մլն ֆունտ:
Բացի այդ, թիմերն իրենց մասնակցությամբ յուրաքանչյուր խաղի դիմաց հեռուստաընկերություններից ստանում են 880.000 ֆունտ: Sky-ն ու BT Sport-ն ընթացիկ մրցաշրջանում հեռարձակել են «Լեսթեր»-ի մասնակցությամբ 16 խաղ: Այսպիսով՝ թիմը ևս 14 մլն ֆունտ կվաստակի:
Mirror-ի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգային մասնակցության դիմաց թիմը հաջորդ մրցաշրջանում միայն հեռուստահեռարձակողներից կստանա 30 մլն ֆունտ: