Թուրքիայի հարավարևելյան Գազիանտեպ քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 9 մարդ՝ հայտնում է DHA-ը:
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Երևանի ժամանակով ժամը 10.30-ին, Գազիանտեպի ոստիկանական բաժանմունքի մոտ: Այնուհետև ոստիկանների և զինյալների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն: Գործակալությունը հայտնում է, որ վիրավորների մեջ կա ոստիկանության 6 աշխատակից: Դեպքի վայրը շրջափակված է, այնտեղ են ժամանում շտապօգնության մեքենաներ:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: