Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի հաղթանակն Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում: «Զինագործներ»-ը 1:0 հաշվով պարտության են մատնել «Նորվիչ»-ին:
«Մարզադաշտում տարօրինակ մթնոլորտ էր: Որոշ երկրպագուներ դժգոհում էին, բայց հիմնական մասը սատարում էր թիմին: Այո, որոշ երկրպագուներ երգում էին. «Միայն Արսեն Վենգերը»:
Երկրպագուները երկար ժամանակ «Արսենալ»-ին չեմպիոնի կոչման հավակնորդ էին համարում, բայց մենք այս տարի այդպես էլ չդարձանք Անգլիայի չեմպիոն:
Կարծում եմ՝ երկրպագուները հիասթափված են: Հասկանում եմ նրանց»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն: