Ամերիկացի գիտնականները կարծում են, որ կարմիր գույնի մրգերի և բանջարեղենի օգտագործումը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղը՝ գրում է newsyou.info-ն:
Նրանց կարծիքով՝ կարմիր գույնի մթերքի բուժիչ հատկությունը պայմանավորված է նրանց բաղադրության մեջ լիկոպինի առկայությամբ: Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը հաճախ շագանակագեղձի արտադրած հատուկ հակածինի նվազումն է, ինչը հնարավոր է կանխել մրգերի և բանջարեղենի պարունակած կարմիր պիգմենտի միջոցով:
Լիկոպինին զուգահեռ կարմիր պիգմենտի ազդեցությունը կարելի է ուժեղացնել ճարպի միջոցով: Օրինակ՝ լոլիկից և զեյթունի ձեթից պատրաստված ուտեստը ավելի օգտակար է, քան սովորական լոլիկը: Այդ ուտեստը կապահովի նաև վիտամին D-ի առկայությունը օրգանիզմում, որը հակաքաղցկեղային հրաշալի միջոց է: