Կիրակի օրը ուժի մեջ է մտել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանը ժամացույցի սլաքը կես ժամ առաջ տանելու վերաբերյալ՝ էլեկտրականության խնայողության նպատակով: Այս մասին գրում է bbc.com-ը:
Այդ քայլով պետք է կրճատվի օրվա մութ ժամերին էլեկտրականության օգտագործումը՝ հայտարարել է գիտության և տեխնոլոգիաների նախարար Խորխե Արեազան: Նրա խոսքով՝ գիշերային ժամերին օդորակիչների և լուսավորության սարքերի օգտագործումը էներգիայի ծախսերի խոշորագույն հոդվածներից են: «Ժամացույցի սլաքը պարզապես կես ժամ առաջ տանելով՝ մենք ավելի շատ ցերեկային լույս կօգտագործենք, և այդքան էլ շուտ չի մթնի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում էներգետիկ խորը ճգնաժամ է՝ պայմանավորված երաշտով, ինչի պատճառով երկրի ՀԷԿ-երը չեն կարողանում աշխատել ողջ հզորությամբ: