ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ բրիտանացիների կարծիքը բաժանվել է մոտավորապես հավասար մասերի: Այդ մասին գրում է The Guardian-ը:
Opinium սոցիոլոգիական ծառայության նոր հետազոտության տվյալներով՝ հունիսին կայանալիք հանրաքվեին բնակչության 42%-ը պատրաստ է աջակցել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը, իսկ ԵՄ կազմից դուրս գալուն կողմ է 41%-ը:
Նշվում է, որ կրճատվել է այն մարդկանց քանակը, ովքեր դեռ չեն կողմնորոշվել այդ հարցում՝ 18%-ից դառնալով 14%: