Խորհրդարանը ապրիլի 28-ին 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ պատգամավորբերին հնարավորություն չտրվեց վարման կարգով ելույթով հանդես գալ: Քվեարկության արդյունքներով՝ ՕԵԿ-ի հինգ անդամներն էլ չէին մասնակցել քվեարկությանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց. «8-9 խորհրդարանական քաղաքական ուժեր դեմ եղան այս նախագծին, ի՞նչ կոնսենսուսի մասին կարող է խոսք լինել: Ինչ վերաբերում է մեր բոյկոտին, մենք դեմ էինք քվեարկելու պատգամավորների ելույթից հետո…»:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Համախմբում» կուսակցության հետ համագործակցությանը, Հ. Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցության:
Անդրադառնալով Աղվան Վարդանյանի «ջենթլմենական պայամանգիր» կնքելու առաջարկին՝ Հ. Մարգարյանն ասաց. «Պետք է տղամարդկային համաձայնության գալ, փաստաթուղթ ստորագրել, որ առանց ընտրակաշառք բաժանելու ընտրության գնանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: