Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով առավելության հասավ «Բետիս»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացեց Իվան Ռակիտիչը: Հյուրերի երկրորդ գոլը խփեց Լուիս Սուարեսը: «Բետիս»-ը 35-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Հեյկո Վեստերմանը:
«Բետիս» – «Բարսելոնա»՝ 0:2
0:1 Ռակիտիչ (50′), 0:2 Սուարես (81′)