Չիկագոյի Rush University համալսարանի գիտնականների տվյալներով` օրակարգում սպանախի, կաղամբի կամ այլ տերևավոր բանջարեղենի առկայությունը կարող է նկատելիորեն դանդաղեցնել ուղեղի մտավոր ընդունակությունների նվազումը և ծերությունից «շահել» 11 տարի, հայտնում է newsyou.info-ն:
Համաձայն հետազոտության` սպանախ հարկավոր է ուտել 2 օրը 1 անգամ: «Հիշողության կամ ճանաչողական ընդունակությունների կորուստը մարդկանց ամենամեծ վախերից մեկն է: Կանաչ բանջարեղենի օգտագործման ավելացումը կարող է տրամադրել պարզ և մատչելի մեթոդ ուղեղն Ալցգեյմերի հիվանդությունից և դեմենցիայից պաշտպանելու համար»,- ասել է առաջատար հետազոտող Մարթա Կլեր Մորիսը:
Նրա կարծիքով` կանաչեղենի օգտագործման օգտակարությունը պայմանավորված է նրանցում պարունակվող վիտամինների և սննդարար նյութերի` K վիտամինի, լյութեինի, ֆոլաթթվի և բետա-կարոտինի բարձր մակարդակով: