Աֆղանստանի պաշտպանության նախարարը հայտնել է երկրի արևելյան Նանգարհար շրջանում ԴԱԻՇ-ի զինյալների ֆինանսավորման և զինման ղեկավարի ոչնչացման մասին, հայտնում է Gazeta.ru-ն:
Զինվորականների խոսքերով` Ռաֆի ադ-Դին անունով զինյալը ոչնչացվել է Աչին շրջանում Աֆղանստանի ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ:
Նրա հետ մեկտեղ ոչնչացվել է նաև 10 ահաբեկիչ, ներառյալ՝ ահաբեկիչների կողմից նշանակված շարիաթի դատավորը: