Ավստրալիայում նոր տարվածություն է առաջացել` սուրճ բազուկի հյութի հավելումով, հայտնում է kedem.ru-ն: Սրճարանների և ռեստորանների բարմենները մրցում են, թե ով կպատրաստի ամենահամեղ և առույգացնող սուրճը բազուկի հյութով:
Այդպիսի սուրճը հակաօքսիդիչների բարձր պարունակության շնորհիվ տարածված է նրանց շրջանում, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, աճեցնում են մկաններ կամ զբաղվում են ծանր ֆիզիկական կամ մտավոր աշխատանքով:
Բազուկով սուրճը հատկապես օգտակար է երբ այնտեղ ավելացնում են նուշի կամ սոյայի կաթ, կոճապղպեղ և այլ համեմունքներ: