Այն հարցը, թե ինչու Ֆիլիպ Կիրկորովը Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո այդպես էլ երկրորդ անգամ չամուսնացավ, հետաքրքրում է շատերին, հայտնում է newsyou.info-ն:
Այսօր` ապրիլի 30-ին երգիչը նշում է իր 49 ամյակը, և վերջին հարցազրույցում պարզաբանել է ընտանեկան հարցը: Նա խոստովանել է, որ Ալլա Պուգաչովայի հետ ամուսնությունից հետո ինքը գիտակցել է, որ չի գտնի երկրորդ թագուհի, իսկ ամուսնանալ հանուն իմիջի, նա չի ցանկանում, քանի որ ավելի լավ է միայնակ լինել, քան ապրել ում հետ պատահի: