Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանո»-ին: Հանդիպման միակ 55-րդ րոպեին խփեց մադրիդյան ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Դիեգո Սիմեոնեի թիմը 85 միավորով դարձավ առաջատար` 3 միավոր առաջ անցնելով «Բարսելոնա»-ից, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մադրիդի «Ռեալ»-ն իր ակտիվում 84 միավոր է գրանցել:
Հավելենք, որ «Ռայո Վալյեկանո»-ն չէր հայտավորել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:
«Ատլետիկո» – «Ռայո Վալյեկանո»՝ 1:0
1:0 Գրիզման (55′)