Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում Երևանի «Նաիրի» մարզադաշտում առաջատար «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր «Բանանց»-ին: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտ»-ը կարողացել է 2:1 հաշվով հաղթանակի հասնել:
Հանդիպման առաջին խաղակեսում «Ալաշկերտ»-ին առաջ է մղել թիմի լավագույն ռմբարկու Հեբեր Արաուխոն: Երկրորդ խաղակեսին «Բանանց»-ը կարողացավ Վահագն Այվազյանի խփած գոլի շնորհիվ հավասարեցնել խաղի հաշիվը՝ 1:1:
«Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպման ավարտից 13 րոպե առաջ Կարեն Մուրադյանի խփած գոլը հաղթական դարձավ Աբրահամ Խաշմանյանի թիմի համար, որը 24 խաղից հետո իր հաշվին ունի 49 միավոր և մոտակա մրցակցից առաջ է անցել 7 միավորով: «Բանանց»-ը նախավերջին՝ 7-րդ տեղում է: