Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոստիկանությունը ներկայացրել է վերջին օրերին Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին գրանցված պատահարները

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ամփոփ ներկայացրել է ապրիլի 28-ին և 29-ին Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին տեղի ունեցած պատահարները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 29-ին, ժամը 21.40-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Անուշ Վ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Տոյոտա Վիտզ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհի բանուկ մասով անցնող՝ 2006 թ. ծնված Մովսես Մ.-ին, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 29-ին ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ, ժամը 15.45-ի սահմաններում, «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենան Բերդաշեն-Ամասիա ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 28-ին, ժամը 04.20-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու 39 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ապրիլի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աշտարակի Մաշտոցի փողոցի 65 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ապրիլի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ապրիլի 28-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում