Ռուսաստանը և Զիմբաբվեն միասին կպայքարեն արևմտյան երկրների պատժամիջոցների դեմ: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների ներկայացուցիչների կողմից՝ Հարարեում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, հայտնում է TASS-ը:
Ռուսական պատվիրակությունը ղեկավարել է արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, որը կոչ է արել չեղյալ հայտարարել «անարդար պատժամիջոցները»: Հարարե այցի շրջանակներում նա հանդիպել է Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հետ: Քննարկվել են նաև համատեղ ներդրումային նախագծեր:
Զիմբաբվեն ընկել է արևմտյան երկրների պատժամիջոցների տակ 2008 թվականին, երբ երկրում հայտնաբերվել են ընտրախախտումներ և սպիտակ ֆերմերների հողերի բռնագրավում: Այդ պատժամիջոցները հանվել են 2013 թվականին, սակայն միայն ԵՄ-ի կողմից: ԱՄՆ-ն Զիմբաբվեում դեռ պահպանում է սահմանափակող միջոցառումների ռեժիմը: