TASS-ի փոխանցմամբ` անցած 18 ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով Իրաքի և Սիրիայի տարածքներում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի մոտ հազար զինյալ: Այդ մասին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում:
Համաձայն ներկայացված տեղեկատվության` Իրաքում ոչնչացվել է 974 ծայրահեղական, ևս 22 զինյալ ոչնչացվել է Սիրիայում:
Նաև հաղորդվում է, որ բրիտանական ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում այդ ժամանակահատվածում զոհեր չեն եղել: