Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

ԼՂ-ի հարցում Ռուսաստանի դերի մասին Մամեդյարովի հայտարարությունն առաջացնում է բազում հարցեր. ադրբեջանցի փորձագետներ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկվա սենսացիոն հայտարարությունը հարուցել է փորձագետների ու դիտորդների ակտիվ արձագանքը և միաժամանակ առաջացրել է բազում հարցեր:

Հանրահայտ քաղաքագետ Առասթուն Օրուջլուն ընդգծել է, որ նախարարի հայտարարությունն իր մոտ առաջացրել է բազմաթիվ հարցեր, և պահանջվում են էական ճշգրտումներ. «Ինչո՞ւ է պլանի մասին խոսում Մամեդյարովը և ոչ թե Լավրովը, եթե դա Մոսկվայի պլանն է:

Ապա՝ ի՞նչ շրջաններ նկատի ուներ նախարարը, երբ խոսեց Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին: Խոսքը Ղարաբաղին հարակից շրջանների՞, թե՞ նաև բուն Լեռնային Ղարաբաղի մասին է:

Անհասկանալի է նաև ԵԱՀԿ-ի դերը տվյալ հարցում: Ինչո՞ւ է փուլային պլանն առաջ քաշում Մինսկի խմբում համանախագահող միայն մեկ երկիրը և ոչ թե երեք երկրներն էլ: Ի՞նչ են նշանակում Ռուսաստանի առաջարկում այսբերգի վերնամասի մասին Մամեդյարովի խոսքերը:

Կարծում եմ, որ նախարարը ցանկացել է բարյացակամություն հայտնել բուն պլանին, սակայն հասկացնել է տվել, որ այնտեղ կան պահեր, որոնք ձեռնտու չեն Բաքվին: Անտեսանելի մասը Ադրբեջանի համար ոչ ձեռնտու դետալներն են, այն է` ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հրավիրելը: Սերգեյ Լավրովը Բաքվում գտնվելիս բաց կերպ ակնարկել էր այդ մասին:

Եվ վերջապես՝ դա վերաբերում է խաղաղապահների հարցին: Դժվար է կարգավորման ռուսական պլանը պատկերացնել առանց նրա խաղաղապահ զորքերի մասնակցության, իսկ դա շատ վտանգավոր պահ է»:

Օրուջլուն կարծիք է հայտնել, որ Արևմուտքը և առաջին հերթին ԱՄՆ-ը չեն համաձայնվի տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովն իր հերթին կարծում է, որ ռուսական առաջարկը սառցալեռան հետ համեմատելով` Մամեդյարովն ավելի շուտ ակնարկել է Ռուսաստանի առաջարկներում ոչ բոլոր պահերի բաց լինելու մասին. «Հնարավոր է` կան Ռուսաստանի առաջարկած ինչ-ինչ ընդհանուր սկզբունքներ, որոնք նախատեսում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատում, այդ իմաստով դրանք համապատասխանում են Ադրբեջանի շահերին:

Միևնույն ժամանակ, չկա առաջարկների մանրակրկիտ մշակում և մասնավորապես հստակ չեն հանրաքվեի անցկացման ձևի ու ժամանակի մասին հարցերը (եթե այն պլանի մաս է), խաղաղապահների տեղակայման ու նրանց կազմի հարցերը»:

Միրկադիրովը մտահոգիչ է համարել նաև այն փաստը, որ Հայաստանն անմիջապես մերժել է Լավրովի պլանը` դա որակելով որպես դեմարշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում