Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարը երեկվա մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ձգտումներին` կապված եվրատլանտյան ինստիտուտներին ինտեգրվելու հետ:
«Ես միայն կասեմ, որ ԱՄՆ-ը նախկինի նման աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, և մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի ձգտումներին` կապված եվրատլանտյան ինստիտուտներին, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետ»,- ասել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղարը: